Կոլեկտիվ հաղթանակ կերտող նորօրյա հերոսները
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենական պատերազմի նորօրյա հերոսների հերթական շարքը։
«Կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը: ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց կերպով համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից:
Հաջողված գործողության կազմակերպման ու իրականացման համար մայոր Հովիկ Միրզոյանը, կապիտաններ Արմեն Անդրյանը, Շանթ Հայրապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Կորյուն Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, շարքայիններ Սամվել Իսախանյանը, Ալիկ Շավերշյանը, Սուրեն Խաչատրյանը, Նորիկ Խաչատրյանը, կրտսեր սերժանտներ Կարեն Պետրոսյանը, Անդրանիկ Արամյանն ու Ալբերտ Ֆարմանյանը, աշխարհազորայիններ Թելման Գաբրիելյանը, Սեյրան Ավագիմյանը, Վարուժան Մանասյանը, Էրիկ Աղաջանյանը և պահեստազորի գնդապետ Մանվել Գրիգորյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով:
Շարունակում են պատրաստության գերազանց մակարդակ դրսևորել նաև ՊԲ-ի հակաօդայինները: Զորատեսակի ներկայացուցիչներից կրտսեր սերժանտ Արամ Աբաղյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սիմոնյանը և շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, շարքից հանելով թշնամական 4 ԱԹՍ, ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:
Տղաները շարունակում են գործել մարտագծի ամենատարբեր հատվածներում և, ամեն օրվա արդյունքներով, բազմապատկել թշնամական կորուստների քանակը»,- ասվում է ՊԲ տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Հունան Պողոսյանը՝ սյունեցիներին. Հետևեք համայնքների ղեկավարների ցուցումներին
- Արկադի Անդրեասյան. Առաջնագծում ինձնից փոքր տղաներ կան, որ հերոսական կռիվ են տալիս
- Ազատամարտիկ Ալեքսանդր Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
- Սկսել ենք ու պիտի մինչև վերջ տանենք, պետք է հաղթենք. Արցախի հերոս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան