Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով։
«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել», - ասել է Փաշինյանը ТАСС-ին տված հարցազրույցում:
Ադրբեջանի նախագահը ТАСС-ին տված հարցազրույցումնույնպես հայտնել է , որ պատրաստ է բանակցությունների:
«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի գտնենք կարգավորման ուղիներ»,-ասել է Ալիևը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է մեկնել Մոսկվա՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան