Հայերն ու հույները բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի սահմանի մոտ
Այսօր մոտ երեք հարյուր հայեր ու հույներ բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի սահմանին մոտ՝ Էվրոս շրջանում։
Greekcitytimes-ի փոխանցմամբ, մոտ 80 մեքենաներով, Հայաստանի ու Հունաստանի դրոշներով առանց ճանապարհը փակելու նրանք երթ են իրականցրել դեպի Թուրքիա տանող ճանապարհով։
Ցուցարարներն այստեղ են հասել Հյուսիսային Հունաստանի բոլոր ծայրերից՝ իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ Թուրքիայի, որն աջակցում է Արցախի դեմ ագրեսիա ստանձնած Ադրբեջանին, ինչպես նաև սիրիացի վարձկանների՝ Արցախ ապօրինի տեղափոխմանը՝ խախտելով միջազգային իրավունքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին