Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն
Հոկտեմբերի 19-ին Գավառի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում լույս աշխարհ է եկել Արցախի Շահումյանի շրջանի բնակիչներ Էդգար եւ Արեւիկ Ավալյանների արու զավակը, որին անվանակոչել են Մոնթե:
Ինչպես «Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին:
Նորածինն Ավդալյանների ընտանիքի 4-րդ երեխան է: Ընտանիքը Արցախյան պատերազմի օրերին մարզ է տեղափոխվել Արցախի Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքից: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Մարզպետը հետաքրքրվել է նորածնի առողջական վիճակով եւ Հայոց բանակի ապագա զինվորին մաղթել երջանիկ ու ապահով մանկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան