ԵԽ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն պետք է անարգել մուտք ունենա վիճելի տարածքներ, որտեղ մարդիկ են ապրում
Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ նկատմամբ ստանձնած պարտավարություններ ունեն իրենց տարածքներում մարդու իրավունքներին հետևելու և ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
«Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են ԵԽ անդամներ։ Երկու երկրներն էլ մեր կազմակերպության նկատմամբ ստանձնել են պարտավորություն հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Եվ երկու երկրներն էլ պարտավոր են հետևել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային։ Այդ տարածքներում մարդու իրավունքներին հետևելը կենսական կարևորության հարց է ու իրավական պարտավորություն»,-ասել է նա։
Նա նշել է, որ այս հակամարտության համտեքստում առավել մեծ խնդիրներ են առաջանում վիճելի տարածքներում մարդկանց իրավունքների պաշտպանության հետ կապված։
«Անկախ քաղաքականությունից, այնտեղ ապրող մարդիկ պետք է ապավինեն մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության այն նույն չափանիշներին, ինչպես Եվպորայի մյուս բանկիչները։ Ազգային իշխանությունները պարտավոր են ապահովել այն։ ԵԽ-ն պետք է անարգել մուտք ունենա այդ տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակն ու ցուցաբերել օգնություն»,-ասել է նա։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ հակամարտության ու տարածքային հարցերի կարգավորումը կազմակերպության լիազորություններից դուրս է։
Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ այս պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից է համարում վիճելի տարածքներում մարդու իրավունքների ապահովումը։