Պատերազմի հետևանքով Երևանում ապաստանած արցախցի երեխաներն ու կանայք ՄԱԿ-ից պահանջում են կույր ու լուռ չլինել
«Կույր մի եղեք, լուռ մի եղեք»։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պահանջում է մոր ձեռքը բռնած արցախցի հինգամյա տղան, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով հարկադրված լքել է հարազատ տունն ու հայրենիքը։
Գրասենյակի դիմաց նա մենակ չէ։ Իր բախտակից ընկերներն են, նրանց մայրերը՝ աշխարհին հիշեցնելով «Մենք կանք»։
Նորածին փոքրիկը՝ իր օրորոցում խաղաղ քնելու փոխարեն, ակցիային մասնակից մոր գրկում է ննջել՝ աշխարհին հիշեցնելով «Լռությունը բռնություն է» և «Ահաբեկչությունն արդեն մեր քթի տակ է»։
Ներկաներն իրենց ձեռքերում ունեն պաստառներ, որոնց վրա անգլերենով կոչեր են ու հորդորներ. «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Կանգնիր, էրդողան», «Վերջ պատերազմին» «Փրկեք մարդկությունը», «Ճանաչեք Արցախը»...
Երեխաները հաճախ բացականչում են «Don’t be blind», «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան»՝ հույս ունենալով աշխարհը կբացի փակած աչքերը, կտեսնի իրականությունը, Ադբեջանի ու Թուրքիայի ագրեսիան, որի հետևանքով իրենց հասակակից երեխաները զոհվեցին ու վիրավորվեցին, որի հետևանքով իրենց տները փլուզվեցին, աղոթատեղին վնասեցին...
«Այստեղ հավաքվել են արցախցի կանայք, որոնք առաջնագծում են թողել իրենց հայրերին, ամուսիններին, եղբայրներին։ Ուրիշ տարբերակ չկա աշխարհին բացատրելու, որ այս պահին Արցախի բոլոր խաղաղ բնակավայրերը, տները, շենքերը հրետակոծվում են։ Հիմա նույնիսկ ապաստարաններում ապրելն ապահով չէ։ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ահաբեկչության իրականացման չորրորդ շաբաթն է, բայց մենք չենք տեսնում որևէ միջոց, խիստ պատիժ միջազգային հանրության կողմից՝ այս մղձավանջը կանգնեցնելու համար։ Մեր միակ պահանջն է կանգնեցել պատերազմն ու բարձրաձայնել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող հանցագործությունների մասին։ Մենք պետք է այնքան աղաղակենք, մինչև աշխարհը բացի իր աչքերը»,- ասում է ակցիայի մասնակից կանանց մեկը՝ Իրինա Սաֆարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին