Արցախի նախագահն ընդունել է Գերմանիայի խորհրդարանական պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպումն արդեն տեղի կունենա խաղաղ պայմաններում։
«Մենք շահագրգռված ենք ղարաբաղա-ադրբեջանա-թուրքական պատերազմի հետ կապված քաղաքական ընթացող պրոցեսներին քաղաքակիրթ աշխարհի մասնակցությամբ»,- նշել է ԱՀ նախագահը։
Գերմանացի պատգամավորներն էլ, իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ սա այն իրավիճակը չէ, երբ իրենք կարող են վայելել իրենց՝ Արցախ կատարած այցելությունը.
«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ականատես լինենք իրականությանը, որպեսզի տեսնենք՝ ինչ է կատարվում Արցախում։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ջանքեր են թափվում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ պայքարում։ Մենք տեսել ենք պատերազմի ընթացքում ավերված տներ, նաև լսել ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան