Արտախորհրդարանական ուժերը չեն շտապում մեկնաբանել վարչապետի հետ հանդիպումը
Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից դուրս եկած ներկայացուցիչները, սակայն, չհստակեցրին հանդիպման բովանդակությունը և մանրամասներ չհաղորդեցին։
«Քննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը։ Մնացածը, եթե կառավարության ներկայացուցիչները գտնեն նպատակահարմար,կբացեն փակագծերը։ Մենք ավելացնելու բան չունենք»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ հայտնեց, որ որևէ մեկնաբանություն տալ չի կարող՝ ոչ հանդիպման և ոչ էլ հանդիպումից դուրս տիրող իրավիճակի մասին։
Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրեցին, որ վարչապետն անդրադաձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին:
Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև մի շարք հարցերի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան