Սասուն Միքայելյանի կյանքին վտանգ չի սպառնում
Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը վիրավորվել է։ Տարածված տեղեկությունները Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց նրա որդու՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի մամուլի քարտուղար Արամայիս Պողոսյանը։
Նա հայտնեց, որ Սասուն Միքայելյանը վիրավորվել է մեջքի ու ոտքի հատվածներում։ ԵԿՄ նախագահը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, այս պահին վիրահատվում է։
«Փառք աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրահատությունը շուտով կավարտվի։ Մի խոսքով, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Ա. Պողոսյանը։