ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու
Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից նշում են, որ պատերազմի Աստծո երդվյալները ինչպես 20-րդ դարավերջի մեր գոյապայքարում, ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող մարտական գործողություններում փայլուն են իրականացնում առաջադրված մարտական խնդիրները՝ անչափելի մեծ կորուստներ պատճառելով թշնամական զինուժի անխտիր բոլոր զորատեսակները ներկայացնող ստորաբաժանումներին և հսկայական աջակցություն ցուցաբերելով ՊԲ-ի պաշտպանվող ու գրոհող ստորաբաժանումներին:
«ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում՝ իրոք վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու: Իսկ առայժմ՝ պատերազմական փոքրիկ տեսաբացիկ, որի հասցեատերերը հրետանավորի բարձր առաքելությունը կատարող բոլոր զինվորականներն են, կամավորականներն ու պահեստազորայինները»,- նշում է Արցախի ՊՆ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Մեր հրետանավորները խոցել են 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը, և հակառակորդը նահանջել է. ՊՆ ներկայացուցիչ
- ՊԲ հրետանավորները
- Եվս երեք հերոս հրետանավորներ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների
- Հրետանավորները ոչնչացնում են Ադրբեջանի դիրքերը
- Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են
- Արծրուն Հովհաննիսյան. Մեր հրետանավորները վիրտուոզ են