Քաղաքական 12:49 19/10/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Կուսակցությունների հայտարարությունը կառավարությանը մեկնած բարի կամքի ժեստ է

Հայաստանյան 13 կուսակցությունների՝ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ, պետական հատուկ մարմին ստեղծելու առաջարկին կառավարությունը դեռ չի արձագանքել:

Panorama.am-ի հետ զրույցում հայտարարությանը միացած «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ասաց, որ իրենց այդ քայլը կառավարությանը մեկնած բարի կամքի ժեստ է:

«13 կուսակցությունների առաջարկը բաց է, մարդիկ, ըստ էության, ասում ենք՝ մենք ձեզ օգնենք, կառավարություն: Մեր նպատակը դա է: Լավ կլինի կառավարության կողմից արձագանք լինի: Դա կառավարությանը մեկնած բարի կամքի ժեստ է, թող արձագանքեն: Եթե չեն արձագանքում, ըստ էության, ասում են հետևյալը՝ մենք լիակատար պատերազմական այս ամբողջ իրավիճակի համար պատասխանատվությունը մեր վրա ենք վերցնում, մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ»,- նշեց քաղաքական գործիչը:

Նա ընդգծեց՝ եթե չարձագանքեն էլ, իրենք որպես անհատներ, ֆիզիկական անձինք շարունակելու են իրենց աջակցությունը, որովհետև այս պատերազմը ողջ ազգի պատերազմն է, այստեղ ոչ կուսակցությունն կա, ոչ իմ ու քո, ոչ սև-սպիտակ:

«Մինևնույնն է՝ դա անելու ենք: Պարզապես, եթե կառավարությունը իսկապես հասկանա, որ սա ոչ թե միտում, դիտավորություն ունեցող քայլ է, այլ իսկապես օգնության առաջարկ է ու ընդառաջ գնա, մեր գործունեության արդյունավետությունն էապես կբարելավենք»,- ասաց Ա.Չալաբյանը:

Նա նշեց, որ կոնկրետ իրենց կուսակցությունն առանց այդ հայտարարության էլ տարբեր ձևերով լծված են երկրի պաշտպանության գործին, բայց եթե որոշակի նորմալ լծակներ լինեն, իրենց գործունեության արդյունավետությունը հինգ անգամ կբարձրանա: 

«Ինքս զբաղված եմ պատերազմի հետ կապված օգտակար գործերով: Համոզված եմ, եթե ունենայի պետական լծակներ, 5-10 անգամ ավելի շատ բան կարող էի անել: Հիմա անում եմ որպես մասնավոր, ֆիզիկական անձ: Պետական ռեսուրսներ, պետական լծակներ, լիազորություններ ունենալով՝ շատ ավելի բան կարող եմ անել, գիտեմ նույնիսկ ինչպես, ինչն է, որ կտա պետական լծակները»:

«Ցավալի կլինի, որ կառավարությունը չընդունի այս առաջարկը: Իսկապես գտնվում ենք հայրենական պատերազմի մեջ:  Այս մասշտաբի պատերազմ, այս կարգի ինտենսիվությամբ, այս կարգի կորուստներով, ռազմական գործողությունների այս մասշտաբով, մեր սերունդի պատմության մեջ չի եղել: Արցախյան առաջին պատերազմը 1000 օր է տևել:  20 օրում այս պատերազմն իր մասշտաբներով, ռազմական գործողությունների արդյունքներով հավասարվել է այն 1000 օրվան: Ո՞նց կարելի է  հիմա շարունակել գնալ նեղ կուսակցական բանով… որ մենք ենք, մենք էլ կանք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է կուսակցությունների հայտարարությունից հետո բարձրացված աղմուկին, Վ. Չալաբյանն ասաց, որ տարբեր մարգինալներ են բարձրացրել այն:

«Այդ աղմուկը մարգինալներն են բարձրացրել, որոնք իրենք այդ պրոցեսին չեն մասնակցում: Ես դրա վրա չեմ զարմանում:

Կարծում եմ՝ իրենք հասկանում ենք, որ դա հասարակության մեջ բերելու է  իրական կոնսոլիդացիայի, բերելու է նրան, որ ստեղծվի ամուր համազգային բռունցք: Կարող են ուղղակի այդ պրոցեսից դուրս մնալ, որովհետև հիմա դրան հակադրվելով և փորձելով ինչ-որ դավադրապաշտություն բան անել և այլն, որ սա սողացող հեղաշրջում է … Հեղաշրջում լիներ՝ հենա հեղաշրջում կլիներ, էլի: Հեղաշրջումը՝ բացահայտ կուսակցությունները հայտարարությո՞ւն են անում:

Դա հանրային պրոցես է: Կուսակցությունները հավաքվել են, երկար քննարկումներից հետո հայտարարություն են ստորագրել, որը հանրայանցվել է, փաստացի կառավարությանն առաջարկ է: Ու այդ ամեն ինչի նպատակն այն է, որ օգնենք կառավարությանը»:

Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն ասում է՝ 13 կուսակցությունների առաջարկը հակասահմանադրական է, ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն ասաց.

«Բացարձակ հակասահմանադրական չէ, որովհետև Ռազմական դրության մասին օրենքը դա նախատեսում է: Արտակարգ դրության ռեժիմում գործում է պարտետատունը, նույն տրամաբանությամբ պետք է հիմա այդ կարգի մարմին գործի: Զարմանում եմ, որ մինչև հիմա չի գործում: Ամբողջ երկրի տարածքը գտնվում է ռազմական դրության մեջ, ամբողջ երկիրը գտնվում է  մոբիլիզացիոն ռեյլսերի վրա: Մարդիկ կռվում են, արտադրում են, սպառազինություն են արտադրում, մատակարարումներ են անում, միջոցներ են հավաքում: Երկրում Արցախից եկած գաղթականներ կան: Բացարձակ սահմանադրական օրգան է, մենք էլ կառավարությանն առաջարկել ենք ընդամենն այդ օրգանը ստեղծել: Ի՞նչ հակասահմանադրական բան կա:

Սահմանադրական կարգը կարելի է տապալել միայն գործողությամբ, հայտարարությամբ հնարավոր չէ սահմանադրական կարգ տապալել»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}