Արծրուն Հովհաննիսյան. Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է
Այսօր վաղ առավոտյան հարավային ու հյուսիսային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։ Տեղեկատվական կենտրոնում ռազմաճակատում տիրող իրավիճակն ամենօրյա ճեպազրույցում ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հյուսիսային ուղղությամբ հակառակորդը հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո, հարավում տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին։
«Հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։ Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է»,-ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ միասնական տեղեկատվական կենտրոնն ավելի ուշ կհրապարակի հակառակորդի կորուստների վերաբերյալ թվային տվյալներ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ. Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին տեղեկությունը բացարձակ սուտ է
- Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները. Արցախի ՊՆ
- Թշնամին 7 տանկով գրոհել է, սակայն հարձակումը խափանվել է և մի քանի կիլոմետր հետ է շպրտվել. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ ներկայացուցիչ. Այսօր հայկական կողմը խոցել է Ադրբեջանի 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան