Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կհամակարգի Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ին այցելել է Գորիս։
syuniacyerkir.am-ի հաղորդմամբ, վարչապետի այցից հետո հայտնի է դարձել, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ով ոչ վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, ով մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։
Ըստ աղբյուրի, սյունիքյան աշխատանքների համակարգողի նշանակումը, կարելի է ասել, անհրաժեշտություն էր դեռևս պատերազմի առաջին օրերից։
Հարակից հրապարակումներ`
- Հունան Պողոսյանը՝ սյունեցիներին. Հետևեք համայնքների ղեկավարների ցուցումներին
- Սյունիքի սահմանները պաշտպանելու համար կամավորներ են շտապ պետք