Գագիկ Ծառուկյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության վերաբերյալ դատարանը փաստաթղթեր է պահանջել
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը հետաձգվեց։ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ միջնորդության ներկայացումը կշարունակվի հոկտեմբերի 22-ին ժամը 16։30-ին նշանակված նիստում։
«Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, դրանք ձեռք բերելու համար որոշակի ժամանակ է պետք»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դրանք վերաբերում են միջնորդության հիմնավորվածությանը։
Սարգսյանն ասաց, իրեն գրավի չափ նշել են, սակայն հատուկ վերապահում չունեն, թողել են դատարանի հայեցողությանը։
Փաստաբանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ Գագիկ ծառուկյանի դեմ տեղի ունեցողն իրավական գործընթացներ չեն, բայց կարծում է, որ Հայաստանում ռազմական դրությունը պետք է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վրա ազդի, որպեսզի նա օբյեկտիվ որոշում կայացնի։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
- Մարուքյանի առաջարկը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին մերժվել է
- Փաստաբան. ՄԻՊ-ը Ծառուկյանի հարցով դիմել է գlխավոր դատախազին