Այսօր քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Այսօր՝ ժամը 13։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /Կենտրոն նստավայր/, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Գ.Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:
«Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյուս շահագրգիռ անձինք կգիտակցեն համերաշխության և միասնության խիստ անհրաժեշտությունը և օրենքի հիման վրա ազատ կարձակեն խորհրդարանական 2-րդ ուժի ղեկավարին։
Ակնհայտ է, որ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվող Գագիկ Ծառուկյանին այլևս կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք և անհրաժեշտություն չկա, փոխարենն առկա է նրան ազատ արձակելու հանրային պահանջ։
Վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող այս օրհասական պահին Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ օբյեկտիվ անհրաժեշտություն նշել, իսկ հակառակի վերաբերյալ հիմնավորումները բազմաթիվ են, ինչի վերաբերյալ հրապարակային արտահայտվել են նաև բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, կուսակցություններ և ՀՀ քաղաքացիներ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երեմ Սարգսյանը։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարել՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 25-ին բավարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Հոկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, մերժել էր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանի առաջարկը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին մերժվել է
- Փաստաբան. ՄԻՊ-ը Ծառուկյանի հարցով դիմել է գlխավոր դատախազին
- «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը շինծու մեղադրանքով շարունակում է մնալ բանտարկված
- Գագիկ Ծառուկյան. Անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը
- Ծառուկյանի փաստաբան. «Մարտիրոսյան Մնացը վկա՝ հավատում եմ»
- Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված
- Այսօր Գագիկ Ծառուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Մելքումյան
- Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում. Աբովյան
- 13 կուսակցություն դիմել է գլխավոր դատախազին՝ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցով
- Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը վերանայելու հարցով
- Ծառուկյանի պաշտպանի պատասխանը՝ «իշխանությունից «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը»