Որդեկորույս մոր պահանջը Փաշինյանին. «Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից»
«Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը:
Բայց ես էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է.
Վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների-
Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝
Պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝ Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որևէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որևէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը:
Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլևս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջև, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է....... հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԱՐԵՔ ՀԱՂԹՈՂԻ ԴԻՐՔԵՐԻՑ, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է:
Առայժմ այսքա՛նը»։
Նրա որդին՝ Մենուա Հովհաննիսյանը, զոհվել է պատերազմի ժամանակ։
Այնուհետև Կարին Տոնոյանը ևս մեկ գրառում է արել.
«Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը:
Աստված ինձ չներեց, որ Հայրենիքս իրենից շատ սիրեցի......
Ես գիտեմ, որ հարյուրավոր, գուցե նույիսկ հազարավոր մարդիկ կցանկանան ինձ ցավակցել.... Շնորհակալ եմ բոլորից, բայց ես պահանջելու եմ բոլորին երբևէ չգալ ու չփորձել ցավակցել....
Ես ցավակցելու կարիք չունեմ, ինձ նման հազարավոր մայրեր կան հիմա:
Բայց ունեմ պահանջ.....
1. Ինձ համար ամենամեծ ցավը վերջին օրերին հնչող հայտարարություններն են, թե ճակատում զինվոր է պետք: Եթե ուզում եք ցավս կիսել, ապա հորդորեք ձեր ամուսիններին, եղբայրերին ու որդիներին ճակատ գնալ՝ շարունակելու մեր որդիների գործը, հասնել հաղթանակի, որովհետև միայն հաղթանակի դեպքում մեր որդիների կորուստը իմաստ կունենա, և մեր կորստի ցավը կմեղմանա.....
2. Յուրաքանչյուր ցավակցող թող որդուս՝ Մենուայիս անունից հստակ գումար փոխանցի Հայաստան համահայկական հիմնադրամին:
Այսքանը:
Վաղը ես կվերադառնամ դպրոց և «Հայ ասպետը» կվերածվի ճակատի համար աշխատող շտաբի: Նրանք ովքեր ուզում են մեր կողքին լինել, 2 օրից զանգահարեք, կասենք՝ ինչ անել»:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է կանգնենք մեր բանակի կողքին, որպեսզի մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ. զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայր
- Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք․զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը դիմում է կոչով
- Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 19 զոհված զինծառայողի անուն
- Արցախում զոհված Ռուստամ Գասպարյանին և որդուն հողին հանձնեցին հայրենի Ջանֆիդա գյուղում
- Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 37 զոհված զինծառայողի անուն
- ՊԲ-ն զոհված զինծառայողների անուններ է հրապարակել
- Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին
- ՊԲ-ն հրապարակել է ևս 29 զոհված զինծառայողների անուններ
- ՊԲ-ն ևս 49 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
- ՊԲ-ն զոհված զինծառայողների նոր անուններ է հրապարակել
- Զոհված գնդապետի հարազատները խնդրում են՝ ծաղիկների ու ծաղկեպսակների գումարը տրամադրել հիմնադրամին
- Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված ԱԱԾ սահմանապահները
- ՊԲ-ն հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ևս 17 տղաների անուններ է հրապարակել
- Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները
- ՊԲ-ն զոհված զինծառայողների անուններ է հրապարակել
- ՊԲ-ն զոհված զինծառայողների անուններ է հրապարակել
- ՊԲ-ն զոհված զինծառայողների նոր անուններ է հրապարակել
- ՊՆ-ն նահատակված զինծառայողների նոր անուններ է հրապարակել
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները. ՊԲ
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված 23 զինծառայողների անունները
- Սահմանին զոհված Կարեն Մարգարյանը
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված ևս 26 զինվորների անունները
- Այսօր Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողները
- Սահմանին զոհված Հասմիկ Արզումանյանը
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան