ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգողը բողոքող քաղաքացիներին խոստացել է ավելի ակտիվացնել ջանքերը
Այսօր մի խումբ քաղաքացիներ Մատենադարանից քայլերթ շարժվել են դեպի ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ` իրենց բողոքն արտահայտելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի հարցում կառույցի անտարբերության դեմ: Ակցիայի մասնակիցներից դերասան Ռաֆայել Երանոսյանն ասաց, որ իրենց բոլորի պահանջը նույնն է՝ ինչու է լռում ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունն ինչու ակտիվ չէ:
«Մոտավորապե 20 օր է, եթե Արցախն իրենց համար չեզոք գոտի է, ինչո՞ւ չեն այցելում Գորիս, ինչո՞ւ չեն այցելում Վարդենիս, ինչո՞ւ չեն այցելում վնասված դպրոցներ: Բոլորիս պահանջը դա է։ Մենք լինելու ենք հետևողական: Պետք լինի՝ վաղն էլ, մյուս օրն էլ կգանք այստեղ, մինչև հայ ազգի ձայնը լսվի ողջ աշխարհով»,- ասաց Ռ. Երանոսյանը:
Ակցիային մասնակից «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն ասաց, որ սեպտեմբերի 28-ից տարբեր փաստեր, հայտարարություններ, ապացույցներ են ուղարկվում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Երամիությանը, ՄԱԿ-ին՝ նկարագրելով իրավիճակն ու այն կորուստները, որոնք հայկական կողմը կրում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
«Սակայն մենք չենք տեսնում բավարար արձագանք։ Տեսնում ենք չեզոքություն, տեսնում ենք, որ այստեղի կառույցների ներկայացուցիչներն ակտիվություն չեն դրսևորում, չեն այցելում հրթիռակոծված վայրեր, չեն հավաքում փաստերը։ Ուզում ենք մեր ակցիայով բեկում մտցնել, ակտիվություն տեսնենք միջազգային կառույցների կողմից»,- ասաց նա:
Լ. Հակոբյանի խոսքով, հենց այսօր են կազմակերպել այս ակցիան, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ում ղարաբաղյան հակամարտության հարցով փակ նիստ է լինելու:
Ակցիայի մասնակիցները հանդիպեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփին, նրան փոխանցեցին նամակներ:
Հանդիպումից հետո Լ. Հակոբյանը լրագրողներին ասաց, որ իրենց մտահոգող բոլորը հարցերը բարձրաձայնել են:
«Շոմբի Շարփն ասել է, որ լուռ չեն, նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, շատ բան են անում, ուղղակի այնպես չէ, որ ամեն բան երևում է, լուսաբանվում է: Խոստացավ ավելի ակտիվացնել ջանքերը, որպեսզի նաև իրենց քայլերը, արածը տեսանելի լինի»,- ասաց նա:
Ռ.Երանոսյանի խոսքով, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողն ասել է, որ, ըստ էության, կուլիսներում գործը գնում է:
Հանդիպմանը նաև հարց է բաաձարցվել, թե ինչու է Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ այցելել Գյանջա, իսկ այստեղի ներկայացուցիչը չի այցելել որևէ տեղ, նա, ըստ Լ.Հակոբյանի, պատասխանել է, որ այնտեղ կառավարության մակարդակով կազմակերպվել է այց դիվանագետների համար, այսինքն իրենց նախաձեռնությամբ չի եղել:
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Բախշյանը՝ ԱՄՆ դեսպանատանը. Ձեր լռությունն ու անտարբերությունը չեք մարսելու
- Պատերազմի հետևանքով Երևանում ապաստանած արցախցի երեխաներն ու կանայք ՄԱԿ-ից պահանջում են կույր ու լուռ չլինել
- Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին Արցախի ողջ տարածքում հայտարարել ոչ թռիչքային գոտի. ԼՀԿ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները
- ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում վիրավորված երեխաներին
- ՄԱԿ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով
- Դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ. ՀԿ-ներ
- Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը գնացել է Ադրբեջանի հարվածներից վիրավորված քաղաքացիներին տեսակցելու
- Ակցիա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ. Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան