14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է,դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից
Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է:Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
«Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից:
Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։
Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս էին եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Երևան»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու ագրեսիայի հետևանքով Հայաստանում ու Արցախում վիրավորված Արծվիկի, Նարեկի ու Ռոբերտի կյանքին վտանգ չի սպառնում
- Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները