ՌԴ ԱԳՆ-ն բարձրացնում է ԼՂ վարձկանների տեղափոխման հետ Թուրքիայի կապի մասին հարցը
Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումներում բարձրացնում է Սիրիայից ու Լիբիայից վարձկանների՝ ԼՂ հակամարտության գոտի տեղափոխման վերաբերյալ հարցը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի՝ Մերձավոր Արևելիք ու աֆրիկյան երկրների գծով տեղակալ Միխայիլ Բոգդանովը։
«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,-ասել է նա՝ պատասխանելով հնչեցրած հարցին։
Հստակեցնող հարցին, արդյո՞ք ռուսական կողմը շփումների ընթացքում խոսում է հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անթույլատրելիության մասին, փոխնախարարը դրական է պատասխանել. «Անկասկած»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը խոր մտահոգություն է հայտնել ԼՂ Սիրիայից, Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների գրոհայինների տեղափոխման վերաբերյալ ստացվող տեղեկությունների վերաբերյալ։ Մոսկվայում համոզմունք էին հայտնել, որ դա բերում է հակամարտության գոտում ոչ միայն լարվածության աճին, այլև տարածաշրջանի անվտանգության համար երկարաժամկետ սպառնալիքներ ու վտանգներ է ստեղծում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը վարձկաններին ստիպել է գործողություններ ձեռնարկել նաև Հորադիզում. Արշակ Մարտիրոսյան
- Ադրբեջանական համազգեստով վարձկաններն ու նրանց «ճակատագիրը»
- Վարձկանները պետք է ճնշեն նաև Ադրբեջանի ներքին խռովությունները. Դավիթ Բաբայան
- Լիբիայի ազգային բանակի գեներալ. Թուրքիան Լիբիայից ահաբեկիչներ, վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան
- Բոլոր դեպքերով, այդ թվում՝ վարձկաններ ներգրավվելու փաստերով, հարուցվել են քրգործեր. Զինվորական դատախազ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի