Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը շուտով կարող են համաձայնության գալ տարածաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմի շուրջ.Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին և միջազգային այլ խաղացողներին կոչ է արել դադարեցնել առճակատման սրման հռետորաբանությունը:
«Մենք համոզված ենք, որ այժմ ամենակարևորը, առճակատման սրման հռետորաբանությանն անհապաղ դադարեցնելն է ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ միջազգային պատասխանատու խաղացողների միջև, հավանաբար, դա մեծ ջանք չի պահանջի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում:
ՌԴ նախարարը նաև ասել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը շուտով կարող են համաձայնության գալ տարածաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմի շուրջ:
«Որպեսզի հրադադարը գործի անհրաժեշտ է ստեղծել հրադադարի ռեժիմի համապատասխանությունը վերահսկելու մեխանիզմ, մենք դրա անհրաժեշտությունը արդեն տեսել ենք երկու փաստաթղթերի ընդունումից հետո, որոնք ընդունվել են և հնարավորություն չտվեցին տեղում արմատապես փոխել իրավիճակը: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ՝ ներառյալ մեր պաշտպանության նախարարությունը՝ առաջին հերթին Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ: Հուսով եմ, որ նման մեխանիզմը կհամաձայնեցվի շատ մոտ ապագայում», - ասել է նա:
«Հաջորդ բացարձակ անհրաժեշտ քայլը, որը պետք է ձեռնարկվի առճակատման հռետորաբանության ավարտին զուգահեռ, ռազմական գործողությունները դադարեցնելն է՝ քաղաքացիական թիրախների հարվածները դադարեցնելը: Իհարկե, դա հենց այն պահանջն է, որն առկա է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության նախագահների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եկրների ղեկավարների հայտարարության մեջ և Մոսկվայի փաստաթղթում, որն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները կնքել են հոկտեմբերի 10-ին: Դա հաստատվում է նաև փաստաթղթում, որի շուրջ նրանք պայմանավորվել էին հոկտեմբերի 18-ին ՝ փորձելով կրկին դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան