Արցախում զոհված Ռուստամ Գասպարյանին և որդուն հողին հանձնեցին հայրենի Ջանֆիդա գյուղում
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզի հայրենի Ջանֆիդա գյուղի գերեզմանատանը զինվորական կարգով՝ Հայաստանի օրհներգի և պատվո համազարկի ներքո հողին են հանձնել Արցախում զոհված նախկին պատգամավոր, ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին և նրա ավագ որդուն՝ Ռաֆայել Գասպարյանին։ Այս մասին գրում է News.am-ը։
Պատերազմի երկրորդ օրը 59–ամյա Ռուստամ Գասպարյանը որդու հետ կամավոր մեկնել էր ռազմաճակատ։
Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ նախօրեին Ռուստամ Գասպարյանը գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, իսկ որդին՝ զոհվել։ Ռուստամ Գասպարյանին նույն գիշերը Արցախում վիրահատել էին, ապա տեղափոխել Գորիս, իսկ ավելի ուշ Երևան։ Նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։
Բժիշկները մեկ օր պայքարում էին Ռուստամ Գասպարյանի կյանքի համար, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։
Ըստ տեղեկությունների՝ Արցախում թշնամու անօդաչուն հարվածել էր Ռուստամ Գասպարյանի մեքենային։
Հարակից հրապարակումներ`
- Ջոկատի տղերքը բարձր են պահում «Սև հովազի» և իրենց հրամանատար Ռուստամի պատիվը. Աբրահամյան
- Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում. Արայիկ Հարությունյան
- Շփման գծում վիրավորված ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մահացել է
- «Հրապարակ». Ռուստամ Գասպարյանը վիրավորվել է, իսկ որդին՝ զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան