Այս շաբաթ ելույթով կդիմեմ Սենատին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն ու դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները․Վալերի Բուայե
ֆրանսիացի քաղաքական գործիչ, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի անդամ Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ճանաչելու է ԼՂ-ն և դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները։
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի առաջխաղացմանը դեմ լինել, նույն է թե դեմ լինել թուրքական իսլամի տարածմանը Եվրոպայում:Այս շաբաթ պատրաստվում եմ Սենատում ելույթ ունենալ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու անհրաժեշտությունը»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում
- «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի». Վարչապետի հարցազրույցը «ТАСС»-ին
- COVID-19-ի պայմաններում Արցախի ուժն ու Ադրբեջանի թուլությունը.Վալերի Բուայեի բացահայտումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին