Տարոն Տոնոյան. Պետք է հաղթանակով ավարտենք, որ վերքերը ամոքվեն
Ռազմական գործողությունների առաջին օրվանից Արցախում բժիշկներն անում են հնարավորն ու անհնարը, որ կյանքեր փրկեն։
«Աշխատում ենք առավոտից երեկո, երեկոյից առավոտ»,- Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նշում է բժիշկներից մեկը՝ Արթուր Ջալավյանը։
Նա ընդգծում է՝ ոչ դեղորայքի, ոչ սարքավորումների ու ոչ էլ մասնագետների պակաս չկա։
Հոսպիտալում Ալեքսանդրն ու Հրաչը ժամանակավոր հարևաններ են, ծանոթացել են հոսպիտալում, արդեն պայմանավորվել են՝ պատերազմից հետո դեռ կհանդիպեն, մինչ այդ սակայն անելիք ունեն՝ պատերազմն ավարտել հաղթանակով։
«Բուժվելու ենք ու միանանք մեր ընկերներին, անձնակազմին»,- ռեպորտաժում նշում են նրանք։
Արցախցի բժիշկներին միացել են գործընկերները Երևանից։ «Տոնոյան. ԲԿ-ի բժիշկները սեպտեմբերի 28-ից աշխատում են Արցախի տարբեր շրջաններում։
ԲԿ-ի հիմնադիր տնօրեն Տարոն Տոնոյանի խոսքով, հոգնելու իրավունք չունեն։
«Մենք տրտնջալու իրավունք չունենք, մենք հուսախաբվելու իրավունք չունենք, իհարկե, աննախադեպ, ինտենսիվ, ծանր մասշտաբի պատերազմի մեջ ենք, բայց փառք հայ ժողովրդին, կարողանում են դիմադրել Թուրքիային ու Ադրբեջանին՝ իրենց վարձկաններով հանդերձ»,- ասում է Տոնոյանը։
Նա կոչ է անում ոչ միայն բուժաշխատողներին ու ողջ ժողովրդին՝ չվհատվալ ու չհուսահատվել, քանի որ ավելի դժվար օրեր են եղել։
«Պետք է հաղթանակով ավարտենք, որ վերքերը ամոքվեն»,- ասում է բժիշկը։