Ադրբեջանը վարձկաններին ստիպել է գործողություններ ձեռնարկել նաև Հորադիզում. Արշակ Մարտիրոսյան
«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի շրջանակում հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցով իրականացվում են ակտիվ քննչական, դատավարական գործողություններ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը։
Նա որոշ մանրամասներ ներկայացրեց այդ գործերից: Մասնավորապես, ըստ զինդատախազի, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից ողջ ռազմական ուժի ներդրմամբ, այդ թվում՝ ԱԹՍ-ի գործադրմամբ և վարձկանների ներգրավմամբ լայնածավալ հարձակում սկսելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, վերադասի կողմից ստորադասին՝ անձանց մասսայական ոչնչացման հրաման տալու, ինչպես նաև՝ վարձկանների հավաքագրման և ներգրավման հատկանիշներով։
«Դրանից երկու օր անց Ադրբեջանի ԶՈՒ-երը մասսայական հարձակում են գործել և թիրախավորել ՀՀ-ն, մասնավորապես, Գեղարքունիքի, հետագայում նաև՝ Սյունիքի մարզերը, և ցավալին այն է, որ գրոհների թիրախ է դարձել խաղաղ բնակչությունը, ինչը ոչ միայն մեր ներպետական, այլ նաև միջազգային նորմերի կոպիտ խախտում է, որովհետրև քաղաքացիական անձինք գտնվում են պաշտպանության տակ»,- ասաց Արշակ Մարտիրոսյանը։
Նա տեեկացրեց, որ այդ առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, որոնցով պարզվել և հիմնավորվել է, որ նշված գործողություններին մասնակցել են վարձկաններ, տարբեր խմբավորումների անդամներ.
«Հոկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանը ստանձնել էր պարտավորություն՝ հրադադար պահպանելու մասին, խախտել է այն՝ հարկադրելով վարձկաններին շարունակել այդ գործողությունները Արցախի դեմ։ Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը ստիպել են վարձկաններին Հորադիզի շրջանում ձեռնարկել ակտիվ ռազմական գործողություններ, ընդ որում, ստիպել են կրել ադրբեջանական ԶՈՒ-երի համազգեստ՝ վարձկան լինելու փաստը թաքցնելու նպատակով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի