Քաղաքագետ. Հենց այսօր կառավարության կազմում կարևոր փոփոխություններ է պետք անել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Կտրուկ, շատ կտրուկ արտաքին ու ներքին քաղաքականություն է պետք փոխել։ Հենց այսօր կառավարության կազմում կարևոր փոփոխություններ է պետք անել։
Միակուսակցական կառավարությունից պետք է հրաժարվել։ Դա իշխանության հարց չէ, այս պահին չկա իշխանության խնդիր (մեկ է, պարտության դեպքում այդ իշխանությունը չեք ունենալու, հետևանքներով հանդերձ), դա ներքին համախմբման ու արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության խնդիր է. ներքին համերաշխության ու արտաքին վստահելի միջավայրի խնդիր։
Հիմա միակ նպատակը հաղթանակն է, որը ռազմաճակատում նոր Ստատուս Քվո ստեղծելն է նշանակում։
Ամեն ժամը կարևոր է, պատերազմի ժամանակ պատերազմի օրենքներով է պետք գործել»։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տասնյակից ավելի կուսակցություններ կառավարությունից պահանջում են օպերատիվ կառավարման շտաբ ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին