ԱԺ-ն պատասխանեց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հանրագրին
«ՀՀ տարածքում եթե մենք ոչ շուկայական մեթոդներով խիստ սկսենք սահմանափակել վարկային տոկոսադրույքի վերին շեմերը, այն կբերի վարկային միջոցների հասանելիության կտրուկ նվազման»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց նահագահող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Հանձնաժողովը քննարկեց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության կողմից ԱԺ ներկայացված կոլեկտիվ հանրագրի 6 առաջարկները:
Նա նկատեց, որ շուկայական տնտեսության դեպքում առաջարկ-պահանջարկն է սահմանում տոկոսադրույքները: Միևնույն ժամանակ հանձնաժողովի նախագահը չհամաձայնեց նաև այն կարծիքի հետ, որ բանկերն միշտ բարեխիղճ են և երբեք չեն խախտում սպառողների իրավունքները:
Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ հանրագիրը ներկայացրած նախաձեռնության համակարգողն է Մանուել Մանուկյանը, որը վիրավորում է ստացել ռազմական գործողությունների ժամանակ, այս պահին բուժվում է և շուտափույտ ապաքինում մաղթեց նրան և մեր մյուս վիրավոր զինվորներին:
Պատգամավորը նկատեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ հանրագրով ներկայացվող առաջարկությունները պետք է վերաբերեն ԱԺ-ին, բայց քննարկվող դիմումի 6 առաջարկի մեծ մասը չի վերաբերում ԱԺ-ին:
Նրա խոսքով, հանրագրով առաջարկվում է նաև մինչև 1 տարի ժամկետով տրամադրել վարկային արձակուրդ, դադարեցնել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիենրի վրա ճնշումներ գործադրած առանձին բանկերի և վարկային կազմակերպությունների լիցենցիաները: Հանրագի երկու առաջարկները, նար խոսքով, վերաբերում են արդեն հիշատակված փաստացի տոկոսադրույքների վերին շեմի սահմանելուն, իսկ վերջինը վերաբերում է վարկային բյուրոյի տեղեկատվության թարմացմանը և վարկային համաներում հայտարարելուն:
Արկադի Խաչատրյանը նկատեց, որ վարկային արձակուրդի տրամադրումը գտնվում է մասնավոր- քաղաքացի իրավահարաբերությունների դաշտում և չի մտնում ԱԺ լիազորություների մեջ:
Ըստ նրա, այդ հարցը պետք է քննարկվի գործադիրը՝ ԿԲ-ի և բանկերի մասնակցությամբ՝ անպայման հաշվի առնելով թե´ ֆինանսական կայունության ապահովումը, թե´ ավանդատուների շահերի ապահովում, թե´ սպառողների և բիզնեսի շահերը:
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ բանկերի լիցենզիան օրենքով սահմանված հստակ դեպքերում, վարչական վարույթ հայտարարելուց հետո, դադարեցնելու իրավունք ունի միայն ԿԲ-ն և այստեղ նույնպես ԱԺ-ն իրավասություն չունի:
Անդրադառնալով վարկային բյուրոների բազաների թարմացմանը՝ Արկադի Խաչատրյանը նկակտեց, որ ստեղծված «ԱՔՌԱ» վարկային համակարգը տեղեկատվություններ է տալիս բանկերին դիմողների վարկային պատմության մասին և կարևոր ինստիտու է ռիսկերը նվազեցնելու համար: Նրա գնահատականներով, եթե այդ տեղեկատվությունը վերացվի ապա բանկերը կսկսեն վարկ տրամադրել միայն գրավով և բարձ եկամուտ ունեցողներին, որը կբերի վարկային միջոցների հասանելիույթն նվազման:
Իր խոսքի վերջում հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն հանրագրին մեկ ամսում պետք է պատասխան տրվի, և իրենք այն անում են այսօր:
Հանձնաժողովը միաձայն կողմ քվերակեց հանրագրի պատասխանի տեքստին, որում ասված էր, որ դրանում արծարծված հարցերի հիմնական մասն դուրս են ԱԺ լիազորություններից, երկու առաջարկներն ընդունելի չեն՝ ներկայացված փաստարկների հիման վրա, իսկ բանկային ոլորտում առկա խնդիրները ԱԺ-ն միշտ պատրաստ է քննարկել հասարակության հետ: