
Իշխան Սաղաթելյան. Մենք պետք է հաղթենք, սա մեր պետության գոյության հարցն է
«Դաշնակացության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը»,- տեսանյութում ասում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշում է, որ Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որևէ տարբերակ, Դաշնակացության համար անընդունելի է, ինչպես նախկինում ևս անընդունելի է եղել, հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ։
«Մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք, մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ։ Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել։ Մենք պետք է հաղթենք, սա մեր պետության գոյության հարցն է։ Այս օրերին ծանր կացության մեջ ենք, բայց սա պետք է հաղթահարենք։
Մենք պետք է վերակազմակերպվենք, բեկում մտցնենք ռազմաճակատում ու գնանք դեպի հաղթանակի։ Այլ տարբերակ պարզապես չկա»,- ասում է Իշխան Սաղաթելյանը։