
Բոլոր միջոցները ծախսվում են նպատակային․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հատուկ ուղերձ է հղել՝ կոչ անելով միանալ համահայկական շարժմանը և անել նվիրատվություն։
«Վստահեցնում եմ, որ բոլոր միջոցները ծախսվում են նպատակային և ուղղվում են ամենաառջնահերթ հումանիտար կարիքներին։ Բոլոր գումարների ծախսը համաձայնեցվում է Հայաստանի և Արցախի Կառավարություններ հետ։ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ չենք կարող հրապարակել, թե կոնկրետ ինչքան և ինչպիսի գնումներ ենք կատարում, բայց վստահեցնում եմ, որ խաղաղության հաստատումից հետո դուք կստանաք մանրամասն հաշվետվություն,ինչպես նաև հրապարակվի հիմադրամի տարեգրքում»,- նշել է Հայկակ Արշամյանը։