Մադրիդում հայերի բողոքի քայլերթը գլխավորել են ջութակահար Արա Մալիկյանը և դերասան Հովիկ Կեուչկերյանը
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը շնորհակալություն է հայտնել այդ երկրում բնակվող հայերին.
«Իսպանիայում բնակվող սիրելի´ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող՝ Մադրիդում կազմակերպված քայլերթի համար ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Մադրիդի «Հայ Տուն» համայնքային կառույցին, ինչպես նաև՝ Բարսելոնայից, Ալիկանտեից, Վալենսիայից, Բասկերի Երկրից, Իսպանիայի տարբեր մեծ ու փոքր այլ քաղաքներից ժամանած մեր հարյուրավոր հայրենակիցներին։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանին և հանրաճանաչ դերասան Հովիկ Կեուչկերյանին՝ քայլերթը գլխավորելու և այդպիսով հայ համայնքի ձայնն Իսպանիայում առավել լսելի դարձնելու համար:
Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք Իսպանիային և ողջ աշխարհին, որ մենք միասնական ենք, իսկ երբ մենք միասնական ենք, մեզ հաղթելն անհնար է։
Կրկին անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեր հայրենասիրության և նվիրվածության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Սա գոյամարտ է․ իսպանահայ դերասան
- Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներ ու սենատորներ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն են արել
- Իսպանացի լրագրող․Ստեփանակերտում հանգիստ ու սպասողական վիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան