Նեբենզյան խոսել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ քննարկման մասին
Քննարկումներ են գնացել այն մասին, թե որ կառույցը և ինչպես է վերահսկվելու ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը: Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություններից հետո «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները (որոնք կազմում են ԵԱՀԿ Մինսկի խումբը) խնդրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Հրադադարի մասին համաձայնության ձեռքբերումից հետո այն չի պահպանվել: Հիմնական հարցն այն է, թե ինչպես ապահովել վերահսկողությունը հրադադարի ռեժիմի պահպանման վրա», - լրագրողներին ասել է Նեբենզյան:
Նրա խոսքով՝ երկուշաբթի օրը հնչեցին հայտարորություններ, որ ՌԴ ՊՆ-ն բանակցություններ է վարում Հայաստանում և Ադրբեջանում իր գործընկերների հետ, թե ինչպես իրականացնել այդ վերահսկողական մեխանիզմը: «Իհարկե, այս հարցը բարձրացվեց խորհրդակցության ժամանակ, և Խորհուրդը միասնական դիրքորոշում ունի այդ հարցում»,- ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահող Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:
Պատասխանելով այն հարցին, թե որ կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը թե ԵԱՀԿ-ն ավելի հարմար կլինեն Լեռնային Ղարաբաղում հրդադարի պահպանումը դիտարկելու համար՝ Նեբենզյան ասել է. «ՄԱԿ-ը պետք է Անվտանգության խորհրդի մանդատ ունենա, դա հեշտ և արագ բան չէ: ԵԱՀԿ-ն մեծ դեր է խաղում կարգավորման գործընթացում: Ով կլինի այնտեղ և ինչ կարգավիճակով, ով կստուգի, սրանք դեռ հարց են: Քննարկվում է: Թե ինչպես դա գործնականում կիրականացվի, դա այլ պահ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին