Բնագծեր չենք պահելու, որտեղ որ պետք է շատ զոհեր տանք. Ա. Հովհաննիսյան
Հայկական ստորաբաժանումների կողմից խոցվել է մեկ տասնյակից ավելի թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։ Ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ լինում են իրավիճակներ, երբ հայկական ԶՈւ-երը խոցում են հակառակորդի ԱԹՍ-ներ, բայց խոցված սարքերն ընկնում են միջդիրքային տարածության մեջ, բայց երբ զորքերը առաջ են գնում, սարքերի մասերը հայտնվում են հայկական կողմի ձեռքի տակ, հրապարակում են։
Հարցին՝ հնարավորություն եղե՞լ է գոնե կենտրոնական հատվածում դիակներ դուրս հանել այս ընթացքում, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ կենտրոնական հատվածում դիակ հանելու խնդիր չունեն, որովհետև որևէ բնագծից հետ չեն քաշվել, որպեսզի այդ տարածքում դիակ մնա ու նման խնդիր լինի։ Նման խնդիր միշտ եղել է հիմնականում հարավում։
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ տեղեկություն կարող եք հաղորդել Իշխանաձորի, Խուդաֆերինի ջրամբարի հատվածում մղվող մարտերի մասին, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Այս պատերամզը շատ դաժան պատերազմ է։ Հիբրիդային գործողությունների բնույթ ունեցող, 5-րդ սերնդի պատերազմում շատ հաճախ չկան բնագծեր, օբյեկտների և տեղանքների գրավման, զիջման, հարձակման կոնկրետ ձեռքբերումներ, դրանք շատ հարափոփոխ են։
Իշխանաձորը կլինի, թե Խուդաֆերինի կամուրջը կլինի, թե այլ բնակավայր կլինի, մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք: Եթե փորձեն նկարվելուց զատ ավելի բան ստանալ այդ տեղանքներում, իրենց համար դժոխք է լինելու, ինչպես և լինում է։
Առաջին օրվանից էլ ասել ենք, որ բնագծեր չենք պահելու, որտեղ որ պետք է շատ զոհեր տանք։
Պատերազմի ժամանակ երբեմն լինում են նաև նահանջներ։ Նահանջը նաև խուսավարման ձև է, նահանջ լինում է նաև միտումնավոր, հակահարձակման, հարձակման կամ ծուղակ գցելու նպատակով»։
Ինչպես կմեկնաբանե՞ք Բաքվի պնդումները Զանգելանի մասին, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Հիմա հերթը հասել է Զանգելանին: Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին «գրավել», հիմա էլ Զանգելանն են «գրավել»: Այսքանը կասեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն․Շուշան Ստեփանյան
- ՊԲ ՀՕՊ-ի խոցած թուրքական Bayraktar-ի հեռակառավարվող տեսախցիկը արտադրվել է կանդական ընկերության կողմից
- «Ռազմինֆո». Հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան