ՊՆ ներկայացուցիչ. Մարտական գործողություններն ունեն հստակ մարտավարություն
«Այսօրվա մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի մի քանի գրոհներ և նրանց հետ շպրտել ելման բնագծեր»,- տեղեկատվական կենտրոնում ամենօրյա ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ամփոփելով այսօր ռազմաճակատում տեղի ունեցած իրադարձությունները։
«Երեկ երեկոյից սկսած մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերի արտադրության թուրքական «Բայրաքթար» տեսակի թռչող սարք։ Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես լինում են ցերեկային ժամերին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Բանախոսն ընդգծեց՝ մարտական գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը հրամանատարությունը շատ լավ պատկերացնում է։
«Հաճախ ադրբեջանական ուժերի դիվերսիոն փոքր խմբավորումները ներթափանցում են ռազմաճակատային բնակավայրեր, որտեղ լինում են բնակիչներ, կամ չեն լինում, կամ դրանք ընդհանրապես բնակեցված չեն լինում, նկարահանվում են, տարածում են այդ լուրերը։ Դրանք հիմնականում նախատեսված են սեփական հանրությանը կերակրելու համար, բայց հաճախ, ցավալիորեն ազդում է նաև մեր հանրության վրա, լրատվադաշտում։ Կան բնակավայրեր, որոնք մոտ 10-15 օր առաջ արդեն ադրբեջանական ուժերի կողմից «գրավված» են, նույնիսկ շատ քարտեզներում, համացանցում ներկայացվում են որպես իրենց վերահսկողության ներքո գտնվող, բայց մինչ օրս այդ տեղերում նրանք վերահսկողություն չունեն»,- ասաց նախարարության ներկայացուցիչն ու ավելացրեց, որ նման դեպքերում այդ զորախմբերը ջախջախվում են հեռահար կրակով կամ հայկական ստորաբաժանումների այլ գործողություններով։
Նա խնդրեց, հորդորեց նման լուրերը հայկական դաշտ չբերել, չտարածել, չքննարկել, չտրվել դրանց ազդեցությանը։
«Իրավիճակը կայուն է, վերահսկելի է, կան որոշ կուտակումներ, նաև դիվերսիոն, բայց դա չի նշանակում զորքերի առաջխաղացում կամ հաջողություն»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այդ մարտավարությունը որդեգրված է ահաբեկչական խմբավորումներից, որոնք միտված են դիմացինի զգացմունքայնության վրա ազդելուն։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ֊ն հերքում է Գերանբոյի և Թերթերի շրջաններին հարվածելու մասին լուրը
- ՊՆ. Ժամանակավորապես դադարեցվում է ռազմաբժշկական վարչություն ուղարկվող բողոքների ընդունումը
- ՊՆ ներկայացուցիչ. Էն, որ գրել էի վաղը, այսօր եղավ
- ՊՆ. Հակառակորդը Խուդաֆերինի ջրամբարի մոտ մեծ կորուստներ կրելով նահանջում է
- ՊՆ ներկայացուցիչ. Նահանջը պարտություն չէ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին