Լևոն Արոնյան. Իմ երկիրը հարձակման տակ է, անհրաժեշտության դեպքում կմիանամ բանակին
«Իմ հայրենիքը հարձակման է ենթարկվել։ Ես կմիանամ մեր բանակին, եթե անհրաժեշտ լինի»,- Chess24 պարբերականին տված հարցազրույցում ասել է շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Նա մասնավորապես նշել է. «Իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք պաշտպանում ենք մեր խաղաղ ապրելու իրավունքը: Աշխարհի յուրաքանչյուր հայի համար այս պահին սա է միակ մտահոգությունը: Վաղը ես հետ եմ վերադառնալու և կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ իմ երկրին օգնելու համար հաղթահարելու այս փորձությունը:
Ես ամեն ինչ անելու եմ իմ երկրին օգնելու համար: Ես կմիանամ մեր բանակին, եթե անհրաժեշտ լինի»։
Նա ասել է, որ պատերազմը սկսվելուց ի վեր՝ սեպտեմբերի 27-ից, նորմալ չի քնել, չի կարողացել կենտրոնանալ շախմատի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները