«Նիկո» պատկերասրահում տեղի կունենա «Երաժշտությունը Արցախի համար» համերգը
Մոսկվայում հոկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Նիկո» պատկերասրահում տեղի կունենա «Երաժշտությունը Արցախի համար» խորագրով բարեգործական համերգը, որին կմասնակցեն նշանավոր արտիստներ աշխարհի տարբեր երկրներից:
ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանից համերգին կմասնակցեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և դաշնակահար Ելենա Վարդազարյանը:
Համերգը կհեռարձակվի նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջով:
Հարակից հրապարակումներ`
- Բարեգործական համերգների հասույթը՝ արցախցիների կարիքներին
- «ՄԻԱՑԵ՛Ք՝ մի ԵՐԳ, մի ԶԱՐԿ դառնանք»․համերգ կոնսերվատորիայի դիմաց