Իրավունք 23:49 20/10/2020 Արցախ

Արտակ Բեգլարյան. Այս կույր աշխարհում գոյություն ունե՞ն մարդու իրավունքներ

The American Conservative պարբերականը հրապարակել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հոդվածը։

«Երբ վեց տարեկան էի, խաղացի մեր այգում ընկած ականի հետ ու արդյունքում կորցրեցի տեսողությունս։ Նույնիսկ այդ ժամանակ հեգնանքն ինձ չլքեց։ Պետությունը, որում ես ապրում եմ, ամեն դեպքում անտեսանելի է։ Այն քարտեզների վրա գտնել չեք կարող։ Այն չի ճանաչվել աշխարհի որևէ ժողովրդի կողմից։ Այցելելով այստեղ՝ դու կարող ես մերժվել հարևան երկրի կողմից, նույնիսկ եթե Էնթոնի Բուրդենի պես հայտնի հեղինակություն ես։

Անտեսանելի պետությունում՝ Արցախի Հանրապետությունում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, ես այսօր ծառայում եմ որպես Մարդու իրավունքների պաշտպան։ Երկու տարի առաջվանից սկսած, երբ ես ստանձնեցի իմ պաշտոնը, իմ գործն է պաշտպանել այս հողում ապրող յուրաքանչյուր անձի իրավունքը ցանկացած ոտնձգությունից՝ լինի Արցախի կառավարության, թե օտար հակառակորդի կողմից։

Աբսուրդ, նույնիսկ անհնար առաքելություն էր պաշտպանել այն մարդկային էակների իրավունքները, որոնք միջազգային հանրության համար չկան։ Չնայած իմ հրավերներին, մարդու իրավունքների  միջազգային խոշոր ոչ մի կազմակերպություն երբևէ չի այցելել մեր հանրապետություն՝ ստուգելու, թե ինչպես են երեխաների, կանանց, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի իրավունքները պաշտպանվում Արցախում կամ նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը բարելավելու մեր ջանքերին:

Այս տարիներին ինքս ինձ մտածում էի՝ այս կույր աշխարհում արդյոք գոյություն ունե՞ն մարդու իրավունքներ»,- գրում է Արտակ Բեգլարյանը։

Նա ընդգծում է, որ սեպտեմբերի 27-ի պատճառով այդ հարցն այլևս չի կարող անտեսվել։ Այդ օրը Ադրբեջանը Թուրքիայի նախագահ Էրդողանի ռեժիմի, սիրիացի ու լիբիացի վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սկսեց համակարգված ու մասշտաբային ներխուժում Լեռնային Ղարաբաղ՝ խախտելով 1994-ին հաստատված հրադադարը։

«Նույնիսկ հրադադարի մասին հայտարարելուց հետո քաղաքացիական բնակչության անխնա թիրախավորումը ստեղծեց մարդու կյանքի իրավունքների ճգնաժամ, որը դուրս է գալիս վերահսկողությունից։ Ես կորցրել եմ տեսողությունս, բայց ճանաչում եմ կասետային ռումբը, երբ լսում եմ դրա ձայնը։ Ես կարող եմ դիպչել Շուշիի Սուրբ Ղանաչեցոց եկեղեցու ավերակներին, որը մեկ օրվա ընթացքում երկու անգամ ռմբակոծվեց, մինչ ներսում քաղաքացիներն ու Արցախ այցելած լրագրողներն աղոթում էին։ Ես կարող եմ զգալ կերոսինի հոտն ապաստարաններում, որտեղ հիմա մեր երկրի կանայք ու երեխաներն են պատսպարվել՝ սպասելով պատերազմի ավարտին»,- նշում է  նա։

Բեգլարյանը գրում է, որ ՄԻՊ գրասենյակի իր գործընկերների հետ հավաքել են մարդու իրավունքների դեմ բռնություններն ու հույս ունեն՝ աշխարհը կդադարի կույր լինել դրանց նկատմամբ։

«Դիվանագետներն ու իրավաբանները կարող են կշռել «ժողովուրդների ինքնորոշումն» ընդդեմ «տարածքային ամբողջականության»։ Վերլուծաբանները կարող են բանավիճել հայերի դեմ կռվող սիրիացի վարձկանների, ջիհադիստների ու այլ արմատականների  աշխարհքաղաքական ազդեցությունների շուրջ։ Հայաստանի ու Ադրբեջանի բանակները կարող են ճակատամարտերի պլաններ գծել։ Այս ամենը կշարունակվի առաջիկա օրերին ու շաբաթներին։ Բայց ի՞նչ կասեք մարդու իրավունքների մասին։ Այս տարածքում կա՞ն մարդու իրավունքներ, արդյոք երեխաներն իրավունքներ ունե՞ն այստեղ, կանայք ունե՞ն իրավունքներ, արդյոք հաշմանդամություն ունեցող մարդիկ իրավունքներ ունե՞ն այստեղ, արդյոք Արցախի 75 հազար բնակչությունն ունի՞ իրավունքներ, արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի ռազմագերիներն ունե՞ն իրավունքներ»,- գրում է Արցախի ՄԻՊ-ն իր հոդվածում։

Նա ընդգծում է՝  միշտ հավատացել է, որ մարդու իրավունքները չեն բխում որևէ կառավարության կամ աշխարհաքաղաքական ձեռքսեղմումից, դրանք սահմանված չեն 1921 թ. Ստալինի՝ Արցախը Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը միացնելու որոշմամբ, դրանք կախված չեն այն բանից, թե որ երկիրը նավթ ունի՝ դրա եկամուտներով իրենց անունից լոբբիստներ վարձելու համար:

Բեգլարյանը հիշեցնում է՝ մարդու իրավունքներն ի ծնե են, ցանկացած անհատ կամ կազմակերպություն, որը հավակնում է պաշտպանել մարդու իրավունքները, պետք է պաշտպանի դրանք առանց սահմանափակումների, հատկապես, երբ վտանգված է խոցելի ու անապահով բնակչության կյանքը։

«Դուք կարող եք կոչել Արցախի Հանրապետություն, կամ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածք, կամ որևէ այլ բան։ Բայց այստեղ մարդիկ են ապրում, այստեղ հազարավոր տարիներ եղել է հին, քրիստոնյա ժողովուրդ, որին հիմա անխնա ռմբակոծում են, ավիրում ու ոչնչացնում։ Ես էլ երբեք չեմ տեսնի։ Այստեղ շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի։ Բայց ես հույս ունեմ, որ դուք կարող եք սկսել տեսնել, թե ինչ է տեղի ունենում այստեղ։

Մինչ քաղաքական գործիչները, կամ վերլուծաբանները, կամ բանակները գտնեն իրենց լուծումները, մենք՝ մարդու իրավունքների պաշտպաններս պետք  է իրականացնենք մեր առաքելությունը, այն է պաշտպանել բոլոր մարդկային էակների իրավունքները, ինչքան էլ անտեսանելի նրանք թվան»,-ամփոփում է հոդվածը Արցախի ՄԻՊ-ը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}