Երբ կարող է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին
«ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Դիտարկմանը՝ պարբերաբար կրակոցներ են լինում նաև Հայաստանի տարածքում, նա պատասխանեց. «Դա գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ, դեռ վաղ է։ Եթե լինի հարձակում Հայաստանի վրա, այո, նախ մենք որպես առաջին քայլ պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին, որ մեր դեմ ագրեսիա է, ՄԱԿ-ի կանոնանդրության համաձայն ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին, արդեն պետք է կոլեկտիվ ինքնապաշատպանության մասին իրազեկվի ՄԱԿ-ը։ Այս պարագայում դեռևս դրա մասին խոսելը վաղ է։ Եթե ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ ինքը դատարկ չէ»։
Շ.Քոչարյանն ընդգծեց՝ ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը, չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով։
«Առաջին դեմքերի մակարդակով նույնիսկ կա ինֆորմացիայի փոխանակում։ Այս պահին դա է արվում, կգա պահը, երբ կարվեն այլ քայլեր։ Բայց ես հույս ունեմ, որ հակառակը՝ այդ պահը չի գա»,- ասաց ՀՀ փոխարտգոծնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Բացի ՀԱՊԿ համաձայնագրից, ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ ունի նաև այլ պարտավորություններ
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
- ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին
- ՀԱՊԿ-ը կարող է օգտագործել Ղարաբաղում խաղաղապահներ՝ դիմելու ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի առկայության դեպքում
- Զասը նշել է, թե ինչպես է ՀԱՊԿ-ը գնահատում ղարաբաղյան իրավիճակին միջազգային մասնակցության գաղափարը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան