Գնդապետներ Գեղամ Գաբրիելյանն ու Աշոտ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Գեղամ Էդիկի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ
Աշոտ Սերժիկի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ»,- ասված է որոշման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերին փառքով պսակեցին իրենց անունը․ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան