ԱՄՆ Պետդեպը չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպման վերաբերյալ լուրը
ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանել երկուշաբթի ԶԼՄ-ներով հրապարակված լուրը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին հոկտեմբերի 23-ին պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի միջև երկու առանձին հանդիպումների հնարավոր անցկացման մասին։
Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունից չեն պատասխանել ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ հաստատել կամ մամուլի համար մեկնաբանել հանդիպման մասին տեղեկությունը, որն ավելի վաղ հրապարակել էր Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով, պետքարտուղարը նախ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, այնուհետև նրա հայ գործընկերոջ։
Հիշեցնենք՝ Politico պարբերականը գրել էր, որ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կընդունի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին ու Ջեյհուն Բայրամովին։ Նշվում է, որ առայժմ հայտնի չէ նախատեսվա՞ծ է երկկողմ հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։ Աղբյուրի տվյալներով, Պոմպեոն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կհանդիպի ուրբաթ առավոտյան, դրանց անմիջապես հետո նախատեսված է Զ. Մնացականայնաի հետ հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան