Կամավոր. Որտեղից էլ զենքը բերեն, մեզ հաղթել չեն կարող
Պայմանագրային նախկին զինծառայող, Սիսիան քաղաքի բնակիչ Հարություն Բաղդասարյանը կամավոր մեկնել է առաջնագիծ, մի քանի օր մարտական գործողություններին մասնակցել է հարավային ուղղությամբ։
Նա վիրավորվել է, ԱԹՍ-ի հարվածից թևն է կորցրել, բայց ոչ դուխը, հիմա բուժվում է Երևանում։ Այսօր տեղեկատվական կենտրոնում հայտարարեց՝ հայկական կողմը լավ զինված, ընտիր ու դուխով է կռիվը տանում։
«Զենքը շատ է, ոգին՝ բարձր, կռվում ենք երեք պետության դեմ, բայց ինչ էլ անեն, մեզ հաղթել չեն կարող։ Հիմա Ուկրաինայից են զենք բերում, բայց որտեղից ուզում են բերեն, մեզ չեն հաղթելու»,- հայտարարեց կամավորը։
Հ. Բաղդասարյանի խոսքով, հոսպիտալում իր հետ բուժում ստացող բոլոր զինվորներն էլ անհամբեր են, օր առաջ ուզում են ապաքինվել ու մեկնել առաջնագիծ՝ միանալու թշնամու դեմ հանուն հայրենիքի կռիվ տվող ընկերներին։
Միակ անհանգստացնող խնդիրը սնունդ տեղափոխելն էր։ Հ. Բաղդասարյանը նշում է, որ հացի մեքենաները թիրախավորվում էին թշնամու կողմից։
«Եթե էդ խնդիրն էլ լուծվի, արդեն վերջ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին