Փաշինյանը հանդիպում է իր կուսակիցների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանի հետ կառավարության շենքում հանդիպել են նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։
168-ի փոխանցմամբ, նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։
Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վարչապետն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին:
Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի
- Արա Զոհրաբյան. Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի
- Արտախորհրդարանական ուժերը չեն շտապում մեկնաբանել վարչապետի հետ հանդիպումը
- Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ
- Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան