ՌԴ և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույցով քննարկել են ԼՂ հարցը
ՌԴ և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույցով քննարկել են ԼՂ հարցը։ Այս մասին հայտնում են Կրեմլից։
«Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության` ֆրանսերենի ուսուցչի բարբարոսական սպանության կապակցությամբ: Այս համատեքստում նրանք վերահաստատել են փոխադարձ հետաքրքրությունը՝ ահաբեկչության և ծայրահեղական գաղափարների տարածման դեմ պայքարում ։
Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը:
Ընդգծվել է նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը»,- տեղեկացնում է պաշտոնական աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան