Արթուր Դանիելյան. Մեր նպատակը պետք է լինի չգնալ զիջումների
«Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանն ուղերձ են հղում ռազմաճակատից՝ արի, կանգնիր իմ կողքին։
«Հաղթանակը վրա է հասնում այն պահին, երբ դու որոշում ես քո կյանքը նվիրաբերել»,- նշում են նրանք։
Պատերազմի ժամանակ էլ Արթուր Դանիելյանը չի կորցնում հումորի զգացումը, ասում է. «Մեր բոհեմական կյանքի 20-րդն օրն է, ունենք երկու վիրավոր, տեղափոխվել են Երևան, նրանցից մեկը սպառնում է վերադառնալ»։
Կոնստանտին Տեր-Նակալյանն ավելացնում է, որ պատերազմից ողջ առողջ կարող են վերադառնալ կարգապահությունը, անվտանգությունը, զգունությունը պահպանող մարդիկ։
«Մենք կարող ենք առանց տուշոնկա էլ կռվել, այսինքն, ավելի լավ է գաս այստեղ կռվեք, քան տասը արկղ տուշոնկա ուղարկես»,- ասում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանեիլյան. Շատերդ հարցնում եք՝ «ի՞նչ ա պետք», զինվոր ա պետք ժողովուդ ջան, զինվոր
- Արթուր Դանեիլյան. Զինվորագրվեք ու եկեք մեր հետ էս «չեռնոբիլը» սիրելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին