Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք․ Արթուր Վանեցյան
«Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք»,-այսօր լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ՀՅԴ գրասենյակում ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ փակ հանդիպումից հետո։
Նշենք, որ այսօր ՀՅԴ գրասենյակում արտախորհրդարանական ընդդիմադիր մի քանի ուժերի մասնակցությամբ փակ հանդիպում է տեղի ունեցել։
Փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴՀայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, որ վիճակը խիստ մտահոգիչ է։
«Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը մտահոգիչ է, խիստ մտահոգիչ, անհրաժեշտ է արտաքին քաղաքական դաշտում, դիվանագիտական և ռազմական ճակատում բեկում մտցնել».- ասաց Սաղաթելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին