ՊՆ ներկայացուցիչը հերքեց170 զինծառայողի գտնվելու լուրը
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց սոցցանցերում տարածված լուրը, թե 170 հայ զինծառայողներ գտնվել են։
«Լինում են դեպքեր, այսօր էլ, երեկ էլ է եղել, հատկապես մեր զորքերի առաջխաղաման ժամանակ կարողանում են որոշ առանձին խմբեր, անհատ զինծառայողներ, որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ հայտնվել են ինչ-որ տեղ՝ մոլորվել են, ծուղակ է եղել, գերությունից փրկվել են, դուրս են գալիս, բայց այդպիսի մեծ խմբի մասին խոսք չի եղել»,- ասուլիսում ասաց նա։
Ա. Հովհաննիսյանը խոսքով, ամեն դեպքում շատ մեծ թիվ չէ։
Հարակից հրապարակումներ`
- Երեկ երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից, 10 օր պահ մտած են եղել. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին