Պեսկով. Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, աշխատանքների նպատակն այն է, որպեսզի դադարեցվեն ռազմական բախումները և կարգավորման գործընթացը տեղափոխվի քաղաքական-դիվանագիտական հուն։
«Ավելին ես չեմ կարող ձեզ ասել»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ իրոք կոնսեսուս գտնելու համար նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների այց Ռուսաստան։
Հիշեցնենք՝ երեկ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն էին հայտնել հանդիպել Մոսկվայում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հանդիպում է իր կուսակիցների հետ
- Որդեկորույս մոր պահանջը Փաշինյանին. «Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից»
- Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում
- Փաշինյան. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում
- Փաշինյան. Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան