Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանցիների գործողությունների մասին. Չենք ընդունում գլխատելը
Իրանը չի ընդունում գլխատումը, քաղաքների ռմբակոծումն ու անմեղ մարդկանց զոհվելը: Իրանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ասուլիսում ասել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։
«Ես էլ եմ այդ տեսանյութը դիտել: Եթե դա իրականություն է, ուրեմն չափազանց ցինիկ տեսարան է ներկայացվում, որի նմանը մենք տեսել ենք Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կատարմամբ։ Լրջագույնս մտահոգվելու տեղիք կա։ Նպատակը չի արդարացնում միջոցները։
Մենք և´ Ադրբեջանին, և´ Հայաստանին հայտնել ենք, որ չենք ընդունում գլխատումը, քաղաքների ռմբակոծումն ու անմեղ մարդկանց զոհվելը: Դրանք հավասարապես հեռու են հումանիզմից, բարեխղճությունից և միջազգային իրավունքից»,-ասել է Սայիդ Խաթիբզադեն:
Համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գլխատում հայ գերուն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ը եվրոպացի դիվանգետներին ահազանգել է Արցախում համաճարակային աղետի ու ադրբեջանցիների կողմից դիակապտության դեպքերի մասին
- Դիերն այլանդակվում են, գերիները՝ գնդակահարվում. դիմել ենք ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան
- ՄԻՊ. Ադրբեջանցիները գլխատել են հայ զինծառայողին, սպանված նկարը տեղադրել նրա էջում
- ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է մինև հոկտեմբերի 22-ը ներկայացնել հայ գերիների առողջական վիճակի մասին տեղեկություններ
- Ադրբեջանի ԶՈւ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հայ գերիներին
- ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-ի դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին