
Իրանը լայնամասշտաբ ՀՕՊ զորավարժություններ կանցկացնի
Իրանը մտադիր է անցկացնել հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ, որը կընդգրկի երկրի տարածքի կեսը։ Այս մասին գրում է rt.com կայքը՝ հղում անելով Tasnim-ին։
Գեներալ Կադեր Ռախիմզադեն նշել է, որ զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստականության բարձրացմանը և հակաօդային պաշտպանության ամրապնդմանը։
Առաջիկա գործողությունները կներառեն տարբեր տեսակի իրանական հրթիռային համակարգեր, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և կապի համակարգեր ՝ օդային սպառնալիքներին դիմակայելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել
- Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայքարում են Ադրբեջանի համար. Ստեփան Դանիելյան
- Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանցիների գործողությունների մասին. Չենք ընդունում գլխատելը
- Վարդան Ոսկանյան. Իրանում ակտիվացել են հակաիրանական և հակահայկական պանթյուրքական խմբերի «քնած» բջիջները