ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության հարցը
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտության հարցը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, փակ նիստից հետո այս մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Այժմ անհրաժեշտ է ապահովել իրականացումը (կրակի դադարեցման-ՏԱՍՍ), դա ամենահրատապ հարցն է, քանի որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել։ Հիմնական հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման վերահսկողությունը»,- ասել է նա։
Ըստ դիվանագետի, իհարկե, այդ հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում և Խորհուրդը բավարար միակարծիք է եղել մոտեցումներում: Միևնույն ժամանակ Վասիլի Նեբենզյան պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։
«Դա արագ գործընթաց չէ։ Եղել են տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է այն, թե ինչպես պետք է իրականացվի այդ վերահսկողությունը»,- նշել է ռուս դիվանագետը։
Նա չի բացառել, որ դիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ առաքելությունը, առավել ևս, որ այդ կազմակերպությունը հիմնախնդրի կարգավորմամբ գործընթացն է իրականացնում։
«Ով այնտեղ կլինի, ինչ կարգավիճակով, առայժմ հարց է, որը քննարկվում է»,- ասել է Վասիլի Նեբենզյան։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգողը բողոքող քաղաքացիներին խոստացել է ավելի ակտիվացնել ջանքերը
- Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին Արցախի ողջ տարածքում հայտարարել ոչ թռիչքային գոտի. ԼՀԿ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները
- Դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ. ՀԿ-ներ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները
- ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա․ Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարությունը․ Առանց նախապայմանների հրատապ վերսկսել երկխոսությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան