Մեդվեդևը նկարագրել է ԱՄՆ-ի ակտիվ գործունեությունը ԱՊՀ երկրների կենսաբանական լաբորատորիաներում
Հետխորհրդային տարածքում կենսաբանական լաբորատորիաներում ԱՄՆ-ի հետազոտական գործունեությունը լուրջ մտահոգություն է առաջացնում: Այդ մասին նոր վարակներից պաշտպանության համակարգի ստեղծման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Մի շարք երկրների, առաջին հերթին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետազոտական գործունեությունը հետխորհրդային տարածքներոմ՝ իրենց տեղակայած կենսաբանական լաբորատորիաներում, լուրջ մտահոգություն է առաջացնում: Նրանք փորձում են դրանք առաջ տանել նաև ամբողջ աշխարհում»,- նրա խոսքը մեջբերել է «ՌԻԱ նովոստին»:
Մեդվեդևը նշել է, որ այդ գործունեությունը ոչ թափանցիկ է, դրանք իրականացվում են համաշխարհային հանրության և միջազգային կազմակերպությունների կողմից օգտագործվող ընդունված մոտեցումներից մեկուսի:
Ըստ Մեդվեդևի, այդպիսի հարցեր եղել էին նաև նախկինում, բայց հատկապես ներկա պահին են դրանք հաճախ ծագում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ մարդկությունն այս տարի ստացավ նոր կորոնավիրուսի համաճարակից հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին