ՈՒԵՖԱ-ն արգելել է Հայատանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն արգելել է ակումբների և ազգային հավաքականների հանդիպումները Հայաստանում և Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Ադրբեջանը պարտավոր են առաջարկել այլընտրանքային մարզադաշտեր տնային խաղերի համար:
Միևնույն ժամանակ, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշումը չի ազդի Բաքվում Եվրոպայի առաջնության հանդիպումներն անցկացնելու ծրագրերի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան